«Նստեք երևանյան «մառշռուտկա» ու ցանկալի է՝ երեկոյան 18։00-ից հետո». Լրագրողը՝ քաղաքապետին


«Նստեք երևանյան «մառշռուտկա» ու ցանկալի է՝ երեկոյան 18։00-ից հետո». Լրագրողը՝ քաղաքապետին

  • 23-10-2019 17:07:51   | Հայաստան  |  Հասարակություն

Երևանի հարգելի քաղաքապետ, որ ավարտեք միջազգային ժամանակակից ստանդարտներին համապատասխանող հրաշք տրանսպորտվ հիանալ ու վերադառնաք իրականություն, ժամանակ գտեք, նստեք երևանյան «մառշռուտկա» ու ցանկալի է՝ երեկոյան 18։00-ից հետո։
 
Որ մի երկու ժամ ազատ ժամանակ գտնեք, բարի եղեք եկեք Ծարավ Աղբյուրի փողոցի բնակիչների հետ հանդիպման (ձեզ ասելու շատ բան ունենք)։
Բայց գալու համար պարտադիր պայման կա. գալ 18։00-ից հետո և պարտադիր քաղաքի կենտրոնից եկող 10 համարի «Գազել»-ով։
Եթե ձեզ հաջողվի ողջ-առողջ տեղ հասնել, իմ ու իմ հարևան բոլոր լրագրողների անունից խոստանում եմ՝ լուսաբանել ձեր ՀԵՐՈՍԱԿԱՆ քայլը։
 
Հ.Գ. Կներեք, որ ստիպված եմ նշել Հակոբ Կարապետյանին, քանի որ Մարությանին նշել հնարավոր չէ։ Հուսամ կփոխանցեք։
 
Լրագրող 
Նոյյան տապան  -   Հասարակություն