«Եղջերուի արյունով մերսվող «համեստ» դատախազը և Սիբիրյան վոյաժների հերոսները». անունները՝ մի քանի օրից


«Եղջերուի արյունով մերսվող «համեստ» դատախազը և Սիբիրյան վոյաժների հերոսները». անունները՝ մի քանի օրից

  • 23-10-2019 18:03:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԵՂՆԻԿԻ ԱՐՅՈՒՆՈՎ ՄԵՐՍՈՒՄ ԴԱՏԱԽԱԶԻՆ, ՊԱՇՏՈՆԻ ԴԻՄԱՑ
..........................( Անոնս ).......................
 
Հավաստի աղբյուրներից տեղեկացանք նախկին հանցավոր ռեժիմին սպասարկած դատախազներից մեկի Սիբիրյան վոյաժների մասին:
 
Ըստ աղբյուրի՝
<<Դեռևս հինգ տարի առաջ, Երևան քաղաքի դատախազությունում բարձր պաշտոն զբաղեցնող դատախազներից մեկին, իր մտերիմի միջոցով, քրեական գործով որոշակի հարցեր կարգավորելու համար հրավիրում են ՌԴ դաշնության Սիբիր երկրամաս:
Դատախազի մտերիմը, այդ պահին նույնպես հանդիսացել է դատախազության աշխատակից, սակայն հետագայում հեռացվել է համակարգից ՃՈ աշխատակցի հետ ծեծկռտուքի պատճառով, այժմ զբաղվում է փաստաբանական գործունեությամբ:
Հրավիրողները եղել են. ՀՀ Գեղարքունիքի մարզի, Մարտունի քաղաքի մեծահարուստ եղբայրները, ովքեր որ բավականին լուրջ կարողություն և կապեր ունեն նաև Սիբիրում:
Դատախազին Սիբիրում դիմավորում են մեծ շուքով, վերջինիս համար կազմակերպում են ուղղաթիռով որս, որը բարեհաջող է անցնում:
Բայց այսքանով դատախազին պատվելու արարողությունը չի ավարտվում:
Որսից հետո Մարտունեցի եղբայրները, առաջարկում են դատախազին, նոր սպանված եղջերուի արյամբ մերսում կատարել, վերջինս համաձայնվում է և մոտ մեկ ժամ, մեր համեստ դատախազը եղջերույի արյամբ մերսում է ընդունում:
Մի քանի օր, մեր համեստ դատախազը Դուբայի շեյխերին վայել հաճույքներ ստանալուց հետո վերադառնում է ՀՀ, բայց ոչ դատարկ ձեռքերով:
Մարտունեցի մեծահարուստ եղբայրները մեր համեստ դատախազին ճանապարհում են թանկարժեք նվերներով, սկսած կանացի օծանելիքներից մինչև բրենդային փոխկապներ:
Դատախազի վերադառնալուց հետո, ոչ միայն հոգուտ Մարտունեցի եղբայրների լուծվում է քրեական գործի ճակատագիրը, այլ նաև նրանց մի քանի բարեկամներ պաշտոններ են ստանում դատախազության համակարգում>>:
Աղբյուրը նշում է նաև, որ եղջերույի արյունով մերսման սիրահար դատախազը, Սիբիրյան վոյաժից հետո ստանում է թռիչքաձև բարձրացում դատախազական համակարգում և պաշտոնավարում է մինչ օրս>>:
Քանի որ ես ի տարբերություն մեր դատախազության, հարգում եմ անմեղության կանխավարկածը, այս նյութում չեմ հրապարակում համեստ դատախազի, նրա մտերիմի և մեծահարուստ եղբայրների անունները:
Բայց աղբյուրը, ինձ նկարներ ցույց տալուց և իմ թերահավատությունը նկատելուց հետո, խոստացավ, որ մոտակա երկու երեք օրը ինձ կներկայացնի, համեստ դատախազի, եղջերուի արյունով մերսման և Սիբիրյան վոյաժների այլ տեսաձայնագրություններ, որոնք որ արվել են թաքնված տեսախցիկով:
Ամփոփեմ ՝
Եթե մոտակա երկու կամ երեք օրերը, աղբյուրը, նկարներից բացի, ինձ կներկայացնի իր խոսքերը ապացուցող տեսաձայնագրությունները, ապա կհրապարակվի Սիբիրյան վոյաժների բոլոր հերոսների անունները, իսկ տեսաձայնագրությունները կուղարկվեն համապատասխան մարմիններին, քանի որ կարծում եմ, նման սուբյեկտները, իրավունք չունեն պաշտոնավարել նոր Հայաստանում:
Իսկ մինչ այդ հարգելիներս, երկու- երեք օր սպասենք ապացույցներին:
 
իրավապաշտպան
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը