Բարեգործական նախաձեռնություն սահմանամերձ համայնքում


Բարեգործական նախաձեռնություն սահմանամերձ համայնքում

  • 23-10-2019 18:45:45   | Վայոց ձորի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Հոկտեմբերի 22-ին Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում տեղի է ունեցել «Սյունիք-զարգացում» ՀԿ-ի, Հայ առաքելական եկեղեցու Վայոց ձորի թեմի, «Փարոս» հիմնադրամի և Կալիֆորնիայի հայ ատամնաբույժների միության նախաձեռնած «Հզոր հայրենիք» բարեգործական ատամնաբուժարանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարությունների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:
 
Բարեգործական ատամնաբուժարանն սպասարկելու է մարզի բնակիչներին, մերձակա զորամասերի զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին։
 
Միջոցառման  մասնակիցներն այցելել են նաև մարտական դիրքեր, հանդիպել և զրուցել զինծառայողների հետ, ծանոթացել նրանց կենցաղային պայմաններին:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն