Առաջիկայում աշխատանքից ազատված ԱԻՆ աշխատակիցների վերջնահաշվարկը կլինի, մի քանի մարդու մասին է խոսքը․ նախարար.ՀԺ


Առաջիկայում աշխատանքից ազատված ԱԻՆ աշխատակիցների վերջնահաշվարկը կլինի, մի քանի մարդու մասին է խոսքը․ նախարար.ՀԺ

  • 23-10-2019 18:31:53   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը, ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ դիմելով ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանին, նշեց, որ ԱԻՆ աշխատողների աշխատավարձերի բարձրացումը կարեւոր էր, բայց հարց է առաջանում՝ ո՞վ եւ ե՞րբ է վճարելու աշխատանքից ազատված աշխատողների վերջնահաշվարկի գումարները:
 
Նախարար Ցոլակյանը հաստատեց, որ դեկտեմբերին եղել է հրաման, որով Հակահրդեհային տեսչությունը մտել է Տեսչական մարմնի կազմի մեջ, դրա պատճառով դուրս է եկել ԱԻՆ կազմից, ինչից հետո ստեղծվել է Հետաքննության վարչություն, որի աշխատակիցների որոշ մասը պետք է վերականգնվեր, որոշ մասը պետք է գնար Քաղաքաշինության եւ հակահրդեհային տեսչություն, այդ պատճառով ֆինանսների նախարարության հետ համաձայնեցված՝ թողել են, որ մարդիկ տեղավորվեն, որից հետո վերջնահաշվարկ լինի:
 
«Դրանից հետո վերջնահաշվարկ տվել ենք, երկու-երեք մարդու մասին է խոսքը, դա էլ արագ կլինի՝ մոտ օրերս, հարց չկա, ինչ եղել է, եղել է այն պատճառով, որ թողել ենք՝ վերականգնվելու հարցը լուծվի, որից հետո վերջնահաշվարկը այլ ձեւով պետք է տայինք։ Երբ մի մասը վերականգնվեց, մի մասը հետաքննության վարչություն եկավ, մնացել են դուրս մանացածները, վերականգնելու խնդիր կա, նրանց հարցն էլ է վերջանալու»,- ասաց նա:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը