«Թուրքիայի հետ բանակցությունների մեջ են մտել ԱՄՆ-ն և ՌԴ-ն առանձին-առանձին». Կարեն Հովհաննիսյան


«Թուրքիայի հետ բանակցությունների մեջ են մտել ԱՄՆ-ն և ՌԴ-ն առանձին-առանձին». Կարեն Հովհաննիսյան

  • 24-10-2019 13:21:02   | Թուրքիա  |  Քաղաքական

Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել:
 
Թուրքիայի հետ բանակցությունների մեջ են մտել ԱՄՆ-ն և ՌԴ-ն առանձին-առանձին: Որքան էլ ասենք, որ ԱՄՆ-ն քրդերին դավաճանեց, միևնույն ժամանակ պետք է փաստենք, որ հենց ԱՄՆ-ն է դարձել այսօր միջնորդ քրդերի և թուրքերի միջև: ԱՄՆ նախագահը ուղիղ կապի մեջ է Թուրքիայի կողմից ահաբեկչական կառույց համարվող «Սիրիայի դեմոկրատական ուժեր» -ի գեներալ Մազլում Աբդիի հետ և նրա հետ քննարկում է առաջարկներն ու միջնորդությունները:
ՌԴ-ն նույնպես միջնորդ է, սակայն Ասադի և Էրդողանի միջև և փորձում է համաձայնության եզրեր գտնել՝ շրջանցելով քրդերին:
Պատահական չէ, որ Էրդողանն անըդհատ հայտարարում է, որ երբեք բանակցային սեղանի շուրջ չի նստի «ահաբեիկչների» հետ՝ նկատի ունենալով հենց SDF-ին, սակայն դեմ չէ միջնորդավորված, իսկ չի բացառվում մի որոշ պահից սկսված արդեն ուղիղ բանակցության գնա Ասադի հետ:
 
Կարեն Հովհաննիսյան 
փորձագետ

 

 

 

 

Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play