ԵԱ. Հմայակ Հարությունյանը զրո է ստացել

26-10-2019 15:06:35   | Ռումինիա  |  Սպորտ
Հայաստանի ներկայացուցիչ Հմայակ Հարությունյանն անհաջող է հանդես եկել Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության 96 կգ քաշային կարգում:
 


Պոկում վարժությունում հայ ծանրորդը 145 կգ արդյունքով գրավել 11-րդ տեղը, իսկ հրում վարժությունում 3 փորձից չի կարողացել
բարձրացնել 181 կիլոգրամանոց ծանրաձողը և զրո ստացել:
Ռուսաստանի ներկայացուցիչ Արթուր Բաբայանը երկամարտի 354 կգ (160+194) արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր։
Մինչև 23 տարեկանների առաջնության 96 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Բաբակյանը վնասվածքի պատճառով դուրս չի եկել մրցահարթակ։
 
Նոյյան տապան   -   Սպորտ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1142 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար