Արման Բաբաջանյանի հայտնած տեղեկությունները դատախազությունից ուղարկվել են ԱԱԾ


Արման Բաբաջանյանի հայտնած տեղեկությունները դատախազությունից ուղարկվել են ԱԱԾ

  • 29-10-2019 19:06:33   | Հայաստան  |  Իրավունք

Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի հետ հանդիպման վերաբերյալ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտնած տեղեկությունների վերաբերյալ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն՝ դրանցում ներկայացված հանգամանքների ստուգման նպատակով: 
 
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի անջատված մասով քննությունը վերսկսելու համար նոր հանգամանքների առկայություն է անհրաժեշտ, որոնք այս պահին Դատախազությանը հայտնի չեն:
 
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play