Միայն մանկամիտը կկարծի, թե ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանության բանաձևն ընդունեց հայասիրական նկատառումներով. Իրանագետ


Միայն մանկամիտը կկարծի, թե ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանության բանաձևն ընդունեց հայասիրական նկատառումներով. Իրանագետ

  • 30-10-2019 13:52:53   | ԱՄՆ  |  Քաղաքական

Միայն մանկամիտը կկարծի, թե ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը Ցեղասպանության բանաձևն ընդունեց հայասիրական, մարդասիրական կամ մեկ ուրիշ «-սիրական» նկատառումներով։
 
Իհարկե, մեղմ ասած, այդքան էլ հաճելի չէ, երբ քո ողբերգությունը օգտագործում են ինչ-ինչ շահերից ելնելով, բայց պետական ազգերը, կարծում եմ՝ տարբերվում են մնացյալից նրանով, որ կարողանում են վեր կանգնել զգացականությունից և առաջ մղել սեփական շահը։
 
Հրճվանքը կամ հուսախաբությունը շատ մարդկային են, բայց, ըստ իս, անընդունելի պետության մակարդակում, հետևաբար մեր առաջնային խնդիրն այս պայմաններում պետք է լինի խիստ մասնագիտորեն հստակեցնել մեր շահերը և ձևակերպել դրանք առաջ տանելու մեխանիզմները։
 
Նոյյան տապան  -   Քաղաքական