Այնպես չլինի, որ այս անգամ էլ «Թղթե շերեփը» մեզ բաժին հասնի...


Այնպես չլինի, որ այս անգամ էլ «Թղթե շերեփը» մեզ բաժին հասնի...

  • 30-10-2019 14:21:04   | ԱՄՆ  |  Քաղաքական

Ս Կ Ի Զ Բ....
ՀԱՅՈՑ ԳԵՆՈՑԻԴԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ
ԴԵՌ ԱՆՑՆԵԼԻՔ ՃԱՆԱՊԱՐՀ ՈՒՆԻ, ԲԱՐԵԿԱՄՆԵՐ
 
Փորձությունների միջով անցած սիրելի հայ ժողովուրդ, սա մեծ տերության կողմից հայերիս պատմական սխալները շտկելու և Վուդրո Վիլսոնի ՙՙԻրավարար Վճռին,, կենդանություն տալու առաջին խոշոր քայլն էր, որովհետև նա ԱՄՆ Նոբելյանակիր պրեզիդենտն էր և արդեն կատարել էր հայերիս համար պատմական կարևոր որոշումը, որը մինչև օրս անտեսված է, այնպես չլինի, որ այս անգամ էլ ,,Թղթե շերեփը,, մեզ բաժին հասնի... արդյոք ներկայացուցիչների պալատի որոշումը կբարձրանա ԱՄՆ սենատի արդարության գահին և ինչ զիջումների է գնալու Էրդողանը... Եթե նույնիսկ ամերիկացիներին հավատամ, թուրքերին մազաչափ չեմ վստահում:
 
Հուսալի մի բան կա, որ անցել է հայոց ազգի միամիտ զավակների երկար շրջափուլը՝ Թուրքիայի խորհրդարանի անդամ Իրավագիտության դոկտոր Գրիգոր Զոհրապը, որը Թալեաթի մտերիմ ընկերներից էր, երբ 1915թ. իմանում է Թուրքիայում իրականացվող հայկական կոտորածների մասին, հարցնում է Թալեաթին,թե ինչ է կատարվում... վերջինս այնպես զարմացած ու համոզիչ տոնով է պատասխանում Զոհրապին, որ նա հավատում է ու շարունակում օրենքներ մշակել թշնամու համար, հաջորդ օրը Զոհրապը չհասցրեց մտնել խորհրդարան... Այսքան ազնիվ ու միամիտ ենք եղել միշտ:
 
Անհրաժեշտ է, որ հայկական ուժերը և մեր դիվանագիտությունը միկրոսկոպով հետևեն արտաքին քաղաքական բոլոր գործընթացներին, որպեսզի մեր ոգևորությունը չդառնա հերթական հուսախաբության և բարոյական անկումների դրդապատճառ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի որոշումը դեռ պետք է հաստատվի կոնգրեսում և Սենատում: Այս անգամ ուզում եմ հավատալ, որ մեր նորդարյա սերնդի սթափությունը կկապանքի չարի ձեռքերը:
 
Սպասենք և հուսանք՝ բանականորեն...
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play