Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ԱԳ նախարարի տեղակալին


Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ԱԳ նախարարի տեղակալին

  • 12-11-2019 09:35:21   | Նիդեռլանդներ  |  Մամլո հաղորդագրություն

Նոյեմբերի 11-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց Հայաստանում Նիդերլանդների նորանշանակ դեսպան (նստավայրը` Թբիլիսի) Մարիա Կրիստինա վան Կոլդամին (Maria Christina van Koldam)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
 
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Ավետ Ադոնցը հույս հայտնեց, որ դեսպանն իր փորձն ու գիտելիքները կներդնի Հայաստանի և Նիդերլանդների միջև բարեկամական հարաբերությունների առավել խորացման գործում:
 
Մարիա Կրիստինա վան Կոլդամը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար, նշեց, որ Նիդերլանդները մեծապես շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների առավել սերտացմամբ և հավաստիացրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում ջանք չի խնայի այդ նպատակներն իրագործելու համար։
 
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ կատարեցին երկկողմ օրակարգային մի շարք հարցերի, այդ թվում՝ քաղաքական երկխոսության ակտիվացմանը, առևտրատնտեսական հարաբերություններին, միջազգային կազմակերպություններում համագործակցության խորացման անհրաժեշտությանը։
 
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային կարևորություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։  
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն