14-11-2019 10:22:26 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը: Նիստի օրակարգում առաջին և երկրորդ ընթերցմամբ կքննարկվեն մի շարք օրենքների նախագծեր:
Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ կքննարկեն «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին և մի շարք այլ նախագծեր:
Ազգային ժողովում կքննարկվեն նաև Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին և «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագծերը: Պատգամավորները կքննարկեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը:
Առաջին ընթերցմամբ պատգամավորներին կներկայացվեն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և այլ օրենքների նախագծեր:
Նոյեմբերի 13-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանը, որի ընթացքում կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին: