Շեր. «Էրդողանը պետք է որ երջանիկ լինի»


Շեր. «Էրդողանը պետք է որ երջանիկ լինի»

  • 14-11-2019 13:01:46   | ԱՄՆ  |  Քաղաքական

Ամերիկահայ աշխարհահռչակ երգչուհի Շերը (Շերլին Սարգսյան)  Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների մեջ մեղադրել է ԱՄՆ-ի ու Թուրքիայի նախագահներին։
 
Դիմելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին՝ Շերը իր Twitter-ի էջում գրել է.
 
«Եթե «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմաերպությունը վերադառնա,  ապա դրա մեղավորները կլինեք Դուք և Էրդողանը։ Դուք օգնեցիք Էրդողանին, որպեսզի նա հաշվեհարդար տեսնի քրդերի հետ, այնպես, որ նրանք Ձեզ չեն օգնի։  Մարդիկ մահանալու են և տանջվելու։ Ձեր «լավագույն ընկեր»  Էրդողանը պետք է որ երջանիկ լինի։ ԻՊ-ը  սպանեց հայ հոգևորականին և վերջինիս հորը»։  
 
Նոյյան տապան  -   Քաղաքական