«Սանիթեքի» աղբամաններն էլ են դատին «սպասում»


«Սանիթեքի» աղբամաններն էլ են դատին «սպասում»

  • 14-11-2019 14:18:59   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

aravot.am Հինգ օրից` նոյեմբերի 19-ին, դատարանը կլսի «Սանիթեք» ընկերության բողոքն ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի: Աղբահավաք ընկերության երկրորդ հայցի լսումը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին:
 
Հիշեցնենք, որ դատական այս երկու հայցերով «Սանիթեքը» վիճարկում է իրեն տուգանելու հարցը: Ըստ հայցի՝ «Սանիթեք» ՍՊԸ–ն պահանջում է քաղաքապետարանից բռնագանձել 40 միլիոն դրամ, իսկ «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊԸ–ն՝ 24 միլիոն դրամ։ Դեռ անցյալ տարի թե՛ քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը եւ թե՛ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարում էին, որ աղբահանությամբ զբաղվող այս ընկերությունը թերանում է մայրաքաղաքի աղբահանությունը նորմալ կատարելու հարցում, ինչի համար էլ մի քանի անգամ տուգանվել է: Ամիսներ առաջ էլ Հայկ Մարությանը հայտարարեց, որ ամբողջությամբ խզել է «Սանիթեքի» հետ պայմանագրերը:
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը