Շաքարային դիաբետով հիվանդները ևս երկու տարի անխափան կապահովվեն «Դիաբետոն» դեղով


Շաքարային դիաբետով հիվանդները ևս երկու տարի անխափան կապահովվեն «Դիաբետոն» դեղով

  • 14-11-2019 14:24:13   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀՀ կառավարության նոյեմբերի 14-ի նիստում հավանության է արժանացել առողջապահության նախարարության կողմից ներկայացված առաջարկը: Փոփոխություն կատարելով «Հայաստանի Հանրապետության կարիքների համար դիաբետոն 60 մգ դեղի գնման 2015-2019 թվականների գործընթացը կազմակերպելու մասին» որոշման մեջ` 2 տարի ժամկետով երկարաձգվել է Դիաբետոն 60 մգ դեղի գնման գործընթացը:
 
Շաքարային դիաբետով հիվանդները 2020-2021 թվականներին ևս պատշաճ կերպով և անխափան կապահովվեն ֆրանսիական «Լե Լաբողատուաղ Սեղվիե»  ընկերության արտադրության «Դիաբետոն ՄՌ 60-ի (գլիկլազիդ)» դեղով:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը