Թուրքիան Ադրբեջան կարտաքսի 29 ԻՊ ահաբեկչի


Թուրքիան Ադրբեջան կարտաքսի 29 ԻՊ ահաբեկչի

  • 19-11-2019 14:40:22   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Թուրքիան շարունակում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման օտարերկրյա քաղաքացի հանդիսացող անդամների՝ իրենց երկրներ ուղարկելու գործընթացը։  Թուրքիայի ՆԳՆ կողմից հրապարակված ահակբեկիչների ցուցակում կան 29 Ադրբեջանի քաղաքացիներ։ Վերջիններիս Թուրքիայի ՆԳՆ կարտաքսի Ադրբեջան։
 
Ավելի վաղ Ադրբեջանի իշխանությունները հայտնել էին, որ Իրաքում ու Սիրիայում իսլամիստ ծայրահեղականների կողմից կռվում են Ադրբեջանի 100-ավոր քաղաքացիներ։ Նրանց մեծ մասը մահացել է։ Բացի այդ այնտեղ են մնացել նրանց ընտանիքները, որոնց մի մասը վերադարձվել է Ադրբեջան։
 
Նշեն, որ Թուրիքիայի ՆԳՆ-ի կողմից հրապարակված  արտաքսման ցուցակում» կան 959 ԻՊ-ականներ։ Նրանց շարքերում կան Ռուսաստանի 99, Գերմանիայի 17, Ուկրաինայի 4, Նիդերլանդների  3, Ֆրանսիայի 2, Դանիայի 2, Ավստրիայի 2, Կոսովոյի 2, Բուլղարիայի 2, Ռումինիայի 1, Ալբանիայի 1, Ուզբեկստանի 82, Ադրբեջանի  29, Ղրղզստանի 23, Տաջիկստանի 21, Եգիպտոսի 13, ԱՖղանստանի 11, Թունիսի 10, Ղազախստանի 10, Պաղեստինի 9, Մարոկկոյի 8, Պակիստանի 6, Թուրքմենստանի 6, Նիգերիայի 3, Իրանի 3, Սոմալիի 3, Լիբիայի 2, Հորդանանի  2, Ալժիրի 2, Սաւոդիան Արաբիայի  2, Եմենի 1, Միացյալ Թագավորության 1, Իրաքի 296 ve Սիրիայի 273 քաղաքացիներ։
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը