Սոթք-Քարվաճառ եւ Գորիս-Կապան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց


Սոթք-Քարվաճառ եւ Գորիս-Կապան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

  • 23-11-2019 10:25:28   | Հայաստան  |  Հասարակություն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 08:40-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
 
Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 35-36-րդ կմ-ին եւ Սյունիքի մարզի Գորիս-Կապան («Թասի» ոլորանների սկզբնամասում) ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
 
Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին կան կուտակված ավտոմեքենաներ:
 
Տավուշի մարզում եւ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում առկա է մառախուղ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play