156 դպրոցում ռումբի առկայության մասին ահազանգը կեղծ էր․ այն կատարել էր նույն դպրոցի 12-ամյա աշակերտը


156 դպրոցում ռումբի առկայության մասին ահազանգը կեղծ էր․ այն կատարել էր նույն դպրոցի 12-ամյա աշակերտը

  • 23-11-2019 11:44:19   | Հայաստան  |  Հասարակություն

Նոյեմբերի 22-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի թիվ 156 դպրոցում ռումբ է տեղադրված։ Դպրոց են մեկնել օպերատիվ խմբի ծառայողները, փրկարարներ, ոստիկանության ՊՊԳՎ ծառայողներ՝ շներով։ Դեպքի վայրի զննությամբ պայթուցիկ չի հայտնաբերվել:
 
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ԱԳ եւ ԸԲԿ բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ահազանգը կատարել է նույն դպրոցի 12-ամյա աշակերտը։
 
Նախապատրաստվում են նյութեր:
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ ժամը 14:21-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի թիվ 156 միջնակարգ դպրոցում պայթուցիկ սարք է տեղադրվել:
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տարհանվել է 207 աշակերտ եւ 35 ուսուցիչ:
 
Լրագրողների հետ զրույցում դպրոցի տնօրեն Անժելա Խաչատրյանը նշել է, որ ուսուցիչների եւ երեխաների շրջանում խուճապ չի եղել, դասապրոցեսը եւս չի խաթարվել, քանի որ դասերի ավարտի ժամն էր, դպրոցականները պատրաստվում էին գնալ տուն:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն