Կարմիրգյուղում շմոլ գազի թունավորումից հիվանդանոց է տեղափոխվել ընտանիքի 9 անդամ


Կարմիրգյուղում շմոլ գազի թունավորումից հիվանդանոց է տեղափոխվել ընտանիքի 9 անդամ

  • 23-11-2019 15:46:04   | Հայաստան  |  Հասարակություն

«Գավառ» բժշկական կենտրոնից նոյեմբերի 22-ին ժամը 15:30-ին հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ Կարմիրգյուղ գյուղից բուժօգնության են տեղափոխվել ընտանիքի 9 անդամ:
 
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից, մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ նոյեմբերի 22-ին, ժ.15.00-ի սահմաններում, ընտանիքի անդամները թունավորվել են խոհանոցում տեղադրված գազօջախի արտանետած շմոլ գազից:
 
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play