«Հայ-թուրքական բարեկամության» արձանի քանդակագործին փոխհատուցում կտրվի


«Հայ-թուրքական բարեկամության» արձանի քանդակագործին փոխհատուցում կտրվի

  • 25-11-2019 16:30:31   | Թուրքիա  |  Քաղաքական

2011 թվականին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրահանգով ապամոնտաժվել էր թուրք քանդակագործ Մեհմեթ Աքսոյի 2006 թվականին հեղինակած մարդկության և հաշտության խորհրդանիշ հանդիսացող արձանը, որը գտնվում էր Կարսում։ Այդ արձանը անվանվում էր նաև «Հայ-թուրքական բարեկամության արձան»։
 
Բացի այն, որ արձանը ապամոնտաժվել էր, Էրդողանը նաև վիրավորական արտահայտություն էր հնչեցրել ՝ արձանն անվանելով «այլանդակ»։
 
Մեհմեթ Աքսոյը 2014 թվականին անհատական հայցով դիմել էր Թուրքիայի Սահմանադրական դատարան։ 5 տարի անց Սահմանադրական դատարանը քննության է առել դիմումը և արձանի ապամոնտաժումը որակելով որպես խոսքի և ստեղծագործելու ազատության ոտնահարում՝ որոշում է կայացրել թուրք քանդակագործին 20.000 թուրքական լիրա (3500 դոլար) փոխհատուցում տալու վերաբերյալ։
 
Նոյյան տապան  -   Քաղաքական