ԱՄՆ Կոլումբիա շրջանի խորհուրդը Հայոց ցեղասպանությունը հաստատող բանաձև է ընդունել


ԱՄՆ Կոլումբիա շրջանի խորհուրդը Հայոց ցեղասպանությունը հաստատող բանաձև է ընդունել

  • 27-11-2019 10:10:32   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԱՄՆ Կոլումբիա շրջանի խորհուրդը Հայոց ցեղասպանությունը հաստատող բանաձև է ընդունել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բանաձևով Կոլումբիա շրջանի խորհուրդը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, ոգեկոչում Ցեղասպանության 104-րդ տարելիցը:
 
Բանաձևում ընդգծվում է Կոլումբիայի շրջանի բնակիչներին Հայոց ցեղասպանության մասին կրթության միջոցով իրազեկելու կարևորությունը: Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է Կոլումբիայի շրջանի խորհրդի կողմից նման բանաձևի ընդունումը: Ամերիկայի հայկական համագումարը հատկապես ողջունել է այն հանգամանքը, որ բանաձևում շեշտադրվել է կրթության միջոցով շրջանի բնակչության իրազեկվածության բարձրացումը:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը