Պաշտոնական Բաքուն հայերի նկատմամբ քարոզում է թշնամություն. Կարեն Հովհաննիսյան


Պաշտոնական Բաքուն հայերի նկատմամբ քարոզում է թշնամություն. Կարեն Հովհաննիսյան

  • 27-11-2019 13:57:00   | Ադրբեջան  |  Քաղաքական

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հայտարարություն է տարածել, կապված նոյեմբերի 26-ին հայկական մամուլում տարածված այն ինֆորմացիայի մասին, ըստ որի Ադրբեջանը դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել: Ինձ , որպես փորձագետի, ոչ այդքան հետաքրքրում է Ադրբեջանի հերքումը, որքան այն տեքստը, որը տարածվել է: Պաշտոնական Բաքուն, նորից եմ կրկնում ՊԱՇՏՈՆԱԿԱՆ Բաքուն հայտարարության մեջ ասում է. «... Մյուս կողմից, ինչպես միշտ ադրբեջանից զինվորը վախի մեջ է պահում թշնամուն»:
Ոչ թե հակառակորդին, ոչ թե «օկուպանտին», ինչպես իրենք են սիրում միշտ ասել, այլ՝ ԹՇՆԱՄՈՒՆ:
Երբ մենք փորձագիտական դաշտում երբեմն օգտագործում ենք թշնամի բառը, հանդիպենք որոշ մարդկանց կողմից հանդիմանանքի, թե բա քարոզում եք թշնամություն, այն դեպքում, երբ Ադրբեջանը պետական մակարդակով է դա անում ու պետական հաղորդարգություններով է դա անում:
 
---
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ամենօրյա ռեժիմով, ամեն առավոտյան, տեղական ժամանակով 9:10-10:00 սահմաններում տարածում է պաշտոնական հաղորդագրություն սահմանի իրավիճակի մասին: 
 
Ամենօրյա հաղորդագրությունը սկսվում է թշնամի բառով: Օրինակ այսօրվա հաղորդագրությունը սկսվել է այսպես. «Düşmən snayper tüfənglərindən atəşkəsi pozub»: Առաջին հայացքից միգուցե թվա, թե նորմալ բան է, սակայն պետք է ասեմ, որ այս կերպ հասարակությանը ոչ թե խաղաղության են նախապատրաստում, այլ բառիս բուն իմաստով թշնամանքն ու ատելությունն ավելի է խորացնում հայերի նկատմամբ: Կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել, թե ինչպես է պետական ամենաբարձր մակարդակով իրականացվում ատելության քարոզ:
Իսկ եթե վերադառնամ այսօրվա բուն հաղորդագրությանը, ապա այսօրվա հաղորդագրությունը տարբերվում է մնացած օրերի հաղորդագրություններից նրանով, որ մեզ արդեն մեղադրում են դիպուկահարներով հրադադարը խախտելու մեջ:
 
Կարեն Հովհաննիսյան 
փորձագետ

 

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Քաղաքական