Նոյեմբերի 1-ից մինչև 10% բարձրացել է աշխարհում խոշորագույն ալյումին արտադրող ընկերություններից ՌՈՒՍԱԼ-ի կազմում գտնվող ԱՐՄԵՆԱԼ փայլաթիթեղագլանման գործարանի ավելի քան 530 աշխատակիցների վարձատրությունը:
Այդպիսի որոշում է ընդունել ձեռնարկության ղեկավարությունը՝ ելնելով արտադրական գործընթացի ավելի բարդ դառնալուց և պատվերների փաթեթի վճռորոշ փոփոխությունից: Աշխատավարձի աճը վերաբերում է բոլոր արտադրական ստորաբաժանումների և տեխնիկական օժանդակ ծառայությունների բանվորներին, ինչպես նաև միջին օղակի ղեկավարներին:
- Նոր դրույքաչափերը կվերաբերեն աշխատակազմի 80%-ին, դրանք սահմանել ենք աշխատանքի ներքին շուկայում ԱՐՄԵՆԱԼ-ի մրցունակությունը բարձրացնելու, սոցիալական կայունությունը պահպանելու, բարձր արտադրողական աշխատանքի հետագա խթանում ապահովելու նպատակով, - հայտարարեց գործարանի աշխատակազմի գծով տնօրեն Սվետլանա Լեվենը: - Մեզ համար ևս մեկ կարևոր հիմնավորում դարձավ աշխատակիցների վարձատրության տարբերության կրճատման անհրաժեշտությունը վերանորոգողների և նրանց համար, ովքեր անմիջաբար ընդգրկված են փայլաթիթեղի արտադրության մեջ:
ԱՐՄԵՆԱԼ-ի բանվորների միջին ամսական աշխատավարձը երկու անգամ գերազանցում է հայաստանյան համապատասխան ցուցանիշը: Կախված հիմնական արտադրատնտեսական ցուցանիշերի կատարումից՝ աշխատողները ստանում են ամենամսյա պարգևավճար մինչև 20%, ինչպես նաև տարին երկու անգամ, ելնելով սպառողական գների հանրապետական ինդեքսից, ՌՈՒՍԱԼ-ը ինդեքսավորում է ձեռնարկության բոլոր աշխատողների վարձատրությունը: Բացի այդ՝ արմենալականներին տարվա արդյունքներով վճարվում է միանգամյա պարգևատրում, որի չափը կայուն աճում է: