Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան ստանձնել է Եվրասիական կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի (AECSD) նախագահությունը


Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան ստանձնել է Եվրասիական կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի (AECSD) նախագահությունը

  • 28-11-2019 15:10:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 Եվրասիական կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիան (AECSD) համագործակցության հուշագիր կնքեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ֆինանսական շուկաների խորհրդատվական կոմիտեի հետ։ 
 
Միջոցառմանը մասնակցում էին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսական և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Տիմուր Ժակսիլիկովը և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի գլխավոր տնօրեն Վահան Ստեփանյանը, ով նախագահում է Եվրասիական կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիան։ 
 
 «Համագործակցության հուշագրի ստորագրումը կդառնա սկզբնակետ երկու կառույցների միջև հետագա հարաբերությունների ձևավորման հարցում։ Ընդհանուր ծրագրերի վրա միասին աշխատելով՝ մենք կունենանք նշանակալի ներդրում Եվրասիական տնտեսական տարածաշրջանի ինտեգրացիոն գործընթացներում»,- ասաց Վահան Ստեփանյանը։
 
Անդրադառնալով համագործակցության հուշագրի կնքմանը՝ Տիմուր Ժակսիլիկովը նշեց․ «Տնտեսական շուկայի զարգացումն ու ծաղկումը հնարավոր է միայն լավ համակարգված միասնական աշխատանքի շնորհիվ։ AECSD-ի և Ֆինանսական շուկաների խորհրդատվական կոմիտեի միջև համագործակցությունը կօգնի արժեթղթերի շուկայի ենթակառուցվածքային զարգացմանը եվրասիական տարածաշրջանում և կստեղծի համապատասխան ֆինանսական ծառայություններ»։
 
Կողմերը կարևորեցին միացյալ ուժերով հանդես գալը և համագործակցության շրջանակն ընդլայնելը եվրասիական ինտեգրման, արժեթղթերի շուկայի միասնական ենթակառուցվածք ստեղծելու և նոր ֆինանսական տեխնոլոգիաներ ներդնելու տեսանկյունից։ Այդ գործընթացներում առաջնային դեր ունեն Եվրասիական տնտեսական միությանն անդամակցող երկրների դեպոզիտարիաները։
 
Նշենք, որ Եվրասիական կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի ամենամյա միջազգային համաժողովը 2020 թվականի սեպտեմբերին տեղի է ունենալու Հայաստանում։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն