Ucom Ունիվերսալ Պլյուս սակագնային պլանների կորպորատիվ բաժանորդները կզանգեն Ռուսաստանի բոլոր ցանցեր ներառված րոպեներից


Ucom Ունիվերսալ Պլյուս սակագնային պլանների կորպորատիվ բաժանորդները կզանգեն Ռուսաստանի բոլոր ցանցեր ներառված րոպեներից

  • 29-11-2019 17:54:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Ասյուհետ Ucom ընկերության Ունիվերսալ Պլյուս հետվճարային սակագնային պլանների կորպորատիվ բաժանորդները կզանգեն Ռուսաստանի բոլոր ցանցեր համապատասխան սակագնային պլանում ներառված րոպեներից։ Ծառայությանը միանալու դեպքում բաժանորդները հնարավորություն կստանան մեկտեղելու 2 համար 1 SIM քարտում։ Հայկական համարը նախատեսված է տեղական գործընկերներին և հաճախորդներին զանգելու և նրանցից զանգեր ստանալու համար, իսկ ռուսականը՝ ռուսաստանյան։ 
 
«Ունիվերսալ Պլյուս հետվճարային ծառայության բաժանորդները կկարողանան օգտագործել մինչև 6000 ներառված րոպեները ոչ միայն տեղական և Ռուսաստանի Դաշնության բոլոր ցանցեր, այլև Արցախ, ԱՄՆ և Կանադա զանգելու համար։ Ինչպես և անհատ բաժանորդները, մեր կորպորատիվ հաճախորդները նույնպես կարիք չունեն մտապահելու, թե նշյալ երկրների որ ցանցն են զանգում», - ասել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։  
 
Հավելենք, որ ներառված րոպեներն սպառելուց հետո բաժանորդները կարող են զանգել Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա 15 դրամ/րոպե սակագնով։ Հայաստանից դուրս, այդ թվում՝ նաև Ռուսաստանում գտնվելիս, բաժանորդները կօգտվեն ռոմինգից՝ համաձայն Ucom ռոմինգ ծառայության ընթացիկ սակագների և պայմանների: Այս առաջարկի շրջանակներում բաժանորդի ռուսական համարին ստացված զանգերը վերահասցեավորվում են SIM քարտի հայկական հեռախոսահամարին: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play