Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Կոմիտասի ծննդյան 150-ամյակը» թեմային


Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Կոմիտասի ծննդյան 150-ամյակը» թեմային

  • 02-12-2019 12:30:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
2019 թվականին դեկտեմբերի 1-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Կոմիտասի ծննդյան 150-ամյակը» թեմային: 
 
1100 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկը տպագրված է Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը՝ 20 000 տպաքանակով: Գեղաթերթիկի դիզայնի հեղինակն է դիզայներ Գևորգ Պողոսյանը: 
 
Գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է հայ վարդապետ, երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ և ուսուցիչ Կոմիտասը (1869-1935թթ.)` Սողոմոն Սողոմոնյանը: Նամականիշի վրա նաև տեղադրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի լոգոտիպը, քանի որ Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյանը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թթ. օրացույցում:
 
Գեղաթերթիկի վրա պատկերված է Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը և Կոմիտասի ստորագրությունը: 
 
Գեղաթերթիկի մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը, Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Հայաստանի Հանրապետության Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
 
 
Թողարկման օրը` 01 դեկտեմբերի 2019թ.
Դիզայնը՝ Գևորգ Պողոսյան
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Նամականիշի չափսերը` 30,0 x 40,0 մմ
Գեղաթերթիկի չափսերը` 90,0 x 70,0 մմ
Տպաքանակը՝ 20 000 հ.
 
 
 
 
«Հայփոստ» ՓԲԸ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն