Լավրովը Բաքվում կխորացնի՞ այդ ափսոսանքը

02-12-2019 12:50:11   | Ռուսաստան  |  Քաղաքական
Ռուսաստանի ԱԳՆ կայքը տեղեկացնում է, որ նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 2-3-ին պաշտոնական այցով կլինի Ադրբեջանում: Նա հանդիպելու է Իլհամ Ալիևին և արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին, քննարկելու է միջազգային ու տարածաշրջանային խնդիրները, ներառյալ ղարաբաղյան կարգավորման հարցը:
 


Դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում, ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
 
Լավրովը ավելի վաղ Երեւան էր այցելել, որի ընթացքում հրապարակավ համաձայնել էր Ղարաբաղյան կարգավորման հարցում Հայաստանի նոր իշխանության մոտեցումներին: Մասնավորապես, որ առանց Արցախի մասնակցության չի կարող լինել
խնդրի հանգուցալուծում, եւ որ լուծումը պետք է բավարարի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդներին:
 
Ահա այս «բեռով» Լավրովը մեկնում է Բաքու: Անկե՞ղծ է եղել ՌԴ ԱԳ նախարարը Երեւանում, թե՞ այդ հայտարարություններն արել է այն պատճառով, որ ԱՄՆ Կոնգրեսում հայերի ցեղասպանության ճանաչման ֆոնին Հայաստանի ուղղությամբ Մոսկվայի քաղաքականությունն արդեն ակնհայտ ոչ բարեկամական էր երեւում: Ընդ որում, Կոնգրեսի որոշումից հետո Լավրովը միակը չէր, որ քաղաքական հաճոյախոսություններ էր անում Հայաստանի հասցեին:
 
Մյուս կողմից, Ղարաբաղի հարցում Հայաստանի իշխանության նոր մոտեցումները հակասում են կարգավորման այսպես կոչված «ռուսական պլանին» եւ ըստ այդմ ուղղված են խնդիրն այդ տրամաբանության շրջանակներից հանելուն: Ուշագրավ է, որ Բաքվի մեդիա-փորձագիտական որոշ շրջանակներում ափսոսանք է հայտնվում այդ պլանը ժամանակին չընդունելու կապակցությամբ:
 
Բրատիսլավայում Մնացականյանի ու Մամեդյարովի հանդիպման նախօրեին Լավրովը Բաքվում կխորացնի՞ այդ ափսոսանքը, թե՞ կփորձեն համատեղ ուժերով այն պարտադրել հայերին:
 
lragir.am
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 847 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար