Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մաքսիմ Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մաքսիմ Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ

  • 04-12-2019 13:58:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մաքսիմ Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ: 
 
Հեռագրում, մասնավորապես, նշված է. «Խոր վշտով տեղեկացա բալետի անվանի արտիստ, պարուսույց Մաքսիմ Մարտիրոսյանի մահվան մասին: Բալետային բազմաթիվ հայտնի ներկայացումներում իր ելույթներով Մաքսիմ Մարտիրոսյանի կերտած անկրկնելի կերպարներն ընդմիշտ կմնան հանդիսատեսի հիշողության մեջ: Միաժամանակ, բարձր է գնահատվում մեծանուն պարուսույցի դերը հայկական բալետին արժանի հետևորդներ թողնելու գործում:
 
Խորին ցավակցություն եմ հայտնում Մաքսիմ Մարտիրոսյանի ընտանիքին,  հարազատներին, մերձավորներին և տաղանդի երկրպագուներին» :
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն