Հերթը հասավ «պրոֆեսոնալին». Արթուր Հայրապետյան


Հերթը հասավ «պրոֆեսոնալին». Արթուր Հայրապետյան

  • 04-12-2019 22:58:37   | Հայաստան  |  Վերլուծություն

Հերթը հասավ իր գործում «պրոֆեսոնալին»:
 
Ու այս ընթացքում ռոբասերժիկները կորցրեցին եւս մեկ հերոսի, ի դեմս Սերժիկի։ 
Իսկ այն հաճախորդ կուսակցությունները, հանձին ԲՀԿ-ականների, որ հորջորջում են, թե իրենք չլինեին, այսօր Նիկոլ Փաշինյանը վարչապետ չէր լինի, ասեմ` ձեզ ոչ ոք չէր խնդրել, գայիք ու խատնվեիք ժողովրդին։ Ժողովուրդը ձեզ իրենց շարքերից պետք է հեռացներ, չհեռացրեց, դրա համար եք այսօր իրար անցել։ Չէ, ընկներ, բոլորիդ անցյալը փորփրես, լիքը քրեական գործեր կհայտնաբերվեն.. չէ, կան է` պատրաստի դարակներում են մնացել։ Մնում է փոշին թափ տալ.. 
 
Ես, ինչքան էլ, որ նյարդայնանամ էս իշխանության վրա, միեւնույն է` ես մնում եմ իմ պահանջով ու էս իշխանության կողքին։ Որովհետեւ ես վստահել եմ այս իշխանությանը եւ իմ փոքրիկ ներդրումն ունեմ։  
Հնարավորինս օգնելու եմ իշխանությանը, որ հանցագործները պատժվեն ու վերջապես ազատվենք նախկին հանցագործ իշխանության մեջ թավալ տված հացկատակներից։ 
Հասկանում եմ, ամեն բան չի կարող շատ արագ լինել, երբ տարիներով երկիրը ներսից քայքայել են նախկին քրեաօլիգարխիկ կլանը, բայց չի էլ կարող նոր իշխանության օրոք հանցագործները շարունակեն իրենց ազատությունը վայելել։
Իմ մշտական կռիվն է եղել, որ նախկին հանցագործները ազատություն են վայելում, իսկ այդ մարդիկ ական են նոր իշխանության ամրապնդման, վաղվա մեր երկրի զարգացման, եւ առհասարակ երկրի անվտանգության համար։
 
Վերականգնել` մարդկային արժանապատվությունը։ Այս ամենը հասարակական պոռթկումն էր ընդդեմ ստրկամտության և ստրկության հարկադրմանը, մնայուն` հասարակական հարաբերություններում, մտածելակերպում։
Արդարության վերականգնման ճանապարհին, մենք ունենալու ենք բն արժանապատիվ ու օրենքի երկիր։
 
Արթուր Հայրապետյան
Լրագրող 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play