“Salesforce in Armenia” գործադիր հանդիպում. ՍիստրոՏեխի հետագա քայլերը դեպի նորարարություն


“Salesforce in Armenia” գործադիր հանդիպում. ՍիստրոՏեխի հետագա քայլերը դեպի նորարարություն

  • 04-12-2019 21:39:27   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Դեկտեմբերի 2-ին տեղի ունեցավ ՍիստրոՏեխ ընկերության կողմից կազմակերպված՝ աշխարհի #1 CRM պլատֆորմ Salesforce-ը ներկայացնող հանդիպում-քննարկում։ Հանդիպմանը ներկա էին SYSTRONICS և ՍիստրոՏեխ ընկերությունների հիմնադիր տնօրեն Զարեհ Թութունջյանը, Salesforce ընկերության վաճառքի տարածաշրջանային մենեջեր Բուրագ Պեկսեզարը և ֆինանսական, տուրիզմի և առևտրի ոլորտների հայաստանյան առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ։ Հրավիրված էին նաև Երևանի պետական համալսարրանի, Հայաստանում ամերիկյան համալսարանի և Հայ ռուսական սլավոնական համալսարանի բիզնես ֆակուլտետների ներկայուցիչներ։
 
Հանդիպման ընթացքում Salesforce ընկերության վաճառքի տարածաշրջանային մենեջեր Բուրագ Պեկսեզարը ներկայացրեց Salesforce-ը և ցուցադրեց մասնակիցներին՝ ինչպես կարելի է կիրառել CRM համակարգն իրենց բիզնես ոլորտում:Salesforce-ն ամպային տեխնոլոգիաների վրա հիմնված ընկերություն է, որն ամբողջ աշխարհում առաջարկում է իր CRM պլատֆորմը, ինչպես նաև սպասարկման, մարքեթինգի, և վերլուծության ավտոմատացման հավելվածներ։ Այն առաջինն է աշխարհում, որ կիրառում է արհեստական ինտելեկտ (AI) և ունի ձայնային հրահանգով կառավարվելու հնարավորություն։
ՍիստրոՏեխը բիզնեսի ավտոմատացման միջազգային շուկայում է արդեն 18 տարի, իսկ 2019 թվականից արդեն Salesforce-ի պաշտոնական գործընկերն է Հայաստանում և այժմ նաև առաջարկում է բիզնես խորհրդատվություն, CRM համակարգերի ներդնում և
հետվաճառքային սպասարկում։
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ