Աղբյուր Սերոբի փողոցի տներից մեկում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն. կա տուժած


Աղբյուր Սերոբի փողոցի տներից մեկում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն. կա տուժած

  • 05-12-2019 16:14:00   | Հայաստան  |  Հասարակություն

Դեկտեմբերի 5-ին` ժամը 11:00-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աղբյուր Սերոբի փողոցի տներից մեկի մոտակայքում պայթյունի ձայն է լսվել:
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ տանը (մոտ 70 քմ) գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման: Կոտրվել են խոհանոցի, հյուրասենյակի և ննջասենյակի պատուհանների ապակիները (ընդհանուր 3 հատ), մասամբ ջերմահարվել են հյուրասենյակի սեղանը և գորգը, իսկ հյուրասենյակի պատուհանի երկաթյա ճաղավանդակն ընկել է տան բակում կայանած «Mazda 3» մակնիշի (վարորդ՝ Նարեկ Կ.) ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով վնասվել է ետնամասի ապակին:
 
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Էլեն Կ.-ն (ծնված 1993 թ.) ձեռքերի շրջանում ստացած այրվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play