Կներդրվի սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգ

05-12-2019 18:40:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


      Սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգի ներդրման վերաբերյալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկը հավանության է արժանացել կառավարության կողմից։ Ըստ այդմ, սոցիալական կարիքի գնահատման միասնական ինստիտուցիոնալ մեխանիզմի ստեղծմանը նախընթաց՝ մարզպետարաններից և համայնքներից նախարարությանը կփոխանցվի նաև կարիքի գնահատման գործառույթը։
 
     «Սոցիալական կարիքի գնահատման գործառույթ ունեցող կառույցները իրականացնում են միմյանցից անջատ և գրեթե չփոխկապակցված գործընթացներ, ինչը ոչ միայն
անարդյունավետ է քաղաքացուն համալիր սոցիալական աջակցություն ցուցաբերելու տեսանկյունից, այլ նաև անհարկի մեծացնում է վարչարարության ծախսերը։ Բացի այդ, ոլորտում աշխատողների քարտեզագրման արդյունքները ցույց են տալիս, որ սոցիալական աշխատողի գործառույթ իրականացնող և կարիք գնահատող աշխատակիցների ավելի քան 85 %-ը չունի սոցիալական աշխատողի որակավորում և ոլորտում աշխատում է երկար տարիներ»,- ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
      Նախարարը, կարևորելով ապակենտրոնացման հետևողական քաղաքականությունը՝ պարզաբանել է, որ միասնական համակարգի ներդրմանը զուգընթաց, ընդլայնվող ծառայությունների մատուցումը կիրականացվի համայնքների մակարդակում՝ խթանելով համալիր ծառայությունների համայնքահեն բնույթը, ակտիվացնելով համայնքային սոցիալական ծառայողների ինստիտուտն ու տեղական սոցիալական ծրագրերի իրականացումը։ 
 
    «Հարկ է նշել, որ կառուցվածքային փոփոխությանը զուգընթաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իրականացրել է նախապատրաստական աշխատանքներ սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացման և սոցիալական կարիքների գնահատման նոր համակարգի ներդրման բովանդակային, կազմակերպական և տեխնոլոգիական հագեցվածության ապահովման համար»,- նշել է  Զարուհի Բաթոյանը։
 
 
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1214 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար