Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ծավալներով Հայաստանը եկող տարի առաջ կանցնի Ադրբեջանից. Նիկոլ Փաշինյան


Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ծավալներով Հայաստանը եկող տարի առաջ կանցնի Ադրբեջանից. Նիկոլ Փաշինյան

  • 06-12-2019 11:48:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայաստանի Հանրապետությունը մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի ծավալներով 2020թ. առաջ կանցնի Ադրբեջանից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին դեկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովում «ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման եզրափակիչ ելույթի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
«2019թ. ՀՀ-ին հաջողվել է մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով առաջ անցնել Վրաստանից: Բայց առավել կարևոր է, որ 2020թ. արդյունքներով մենք առաջ ենք անցնելու Ադրբեջանից, այս սանդղակում ՀՀ-ն առնվազն վերջին տասնամյակներում եղել է վերջինը, այս սանդղակում 2020թ. ՀՀ-ն լինելու է առաջինը, և սա է տնտեսական հեղափոխության դրոշը: Եվ այս դրոշը տանում է ՀՀ ազատ, արժանապատիվ, հպարտ, աշխատասեր քաղաքացին»,- ասաց վարչապետը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը