Սերժ Սարգսյանի անձնագիրը վերցրել են. կանխվել են նրա եվրոպական այցերը
06-12-2019 12:27:11 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
«Հրապարակ». Սերժ Սարգսյանի անձնագիրը վերցրել են. կանխվել են նրա եվրոպական այցերը։
«Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրգործը պայմանավորված էր ոչ միայն ղարաբաղյան գործընթացով, այլեւ վերջին շրջանում երրորդ նախագահի ակտիվության, զագրեբյան այցին եւ ելույթին հաջորդած արտաքաղաքական սեգմենտով»,- ասաց մեզ ՀՀԿ-ական աղբյուրը։
Պարզվում է՝ առաջիկայում պլանավորված էին Սերժ Սարգսյանի եվրոպական մի քանի այցեր, այդ թվում՝ եւ Ռուսաստան։ Դրանք պետք է լինեին Զագրեբ այցի շարունակությունը, եւ ՀՀԿ-ում կարեւորում էին դրանք։ Բանն այն է, որ այն անձանցից, ում նկատմամբ մեղադրանք է հարուցվում, եւ խափանման միջոց է ընտրվում, նախաքննական մարմինը վերցնում է անձնագիրը, եւ նրանք այլեւս չեն կարող հանրապետությունից մեկնել։ Մեզ ասացին, որ Սերժ Սարգսյանի անձնագիրը նույնպես վերցրել են։
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում