Արցախի զինված ուժերը պատասխանել են շատ խիստ. Գաբրիել Բալայան
06-12-2019 14:59:00 | Հայաստան | Քաղաքական
Հայաստան-Ադրբեջան սահմանին և Արցախ-Ադրբեջան շփման գծում իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Այս մասին նշեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում:
«Առաջնագծում համեմատաբար հանգիստ վիճակ է: Կրակոցների քանակը գոնե վերջին մեկ շաբաթվա ընթացքում ոչ նվազել, ոչ ավելացել է: Եթե չհաշվենք վերջին միջադեպը՝ մեր զինծառայողի վիրավորման (ՊԲ պայմանագրային զինծառայող, 1997թ. ծնված Ռաֆայել
Վաղարշակի Ազիզյանը), որը տեղի է ունեցել Արցախի Հանրապետության հյուսիս արևելյան հատվածում և որին Արցախի զինված ուժերը պատասխանել են շատ խիստ, արտառոց որևէ դեպք չի գրանցվել»,-նշեց փոխնախարար Բալայանը:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել էր նոյեմբերի 29-ին տեղի ունեցած միջադեպը՝ նշելով, որ «դիպուկահարի կրակի հետևանքով տեղի ունեցած այս միջադեպին չի նախորդել իրավիճակի որևէ լարում, ինչը ի ցույց է դնում, որ ադրբեջանական կողմից առկա է հրադադարը խախտելու միտումնավոր փորձ»:
Ժողովածուն ներկայացնում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները: 6–րդ լրամշակված հրատարակությունը պարունակում է նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք զետեղված են ժողովածուի բոլոր գլուխներում