Երևանում թալանել են Ազգային ժողովի պատգամավորի Toyota-ն


Երևանում թալանել են Ազգային ժողովի պատգամավորի Toyota-ն

  • 07-12-2019 16:20:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 6-ին, թալանել են ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը դիմել է ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ նույն օրը ժամը 01:00-ից մինչև 09:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք ապակին կոտրելու միջոցով 16-րդ թաղամասի 33 շենքի բակում կայանված, իրեն պատանող Toyota մակնիշի 131 HH 11 համարանիշի ավտոմեքենայի սրահից գողություն են կատարել:

 

 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է ՀՀ ԱԺ հաշվեկշռում և սպասարկում է Հ. Այվազյանին, իսկ ավտոմեքենայի միջից գողացել են տարբեր տեսակի խմիչքներ, բջջային հեռախոսը: Փաստի առթիվ ոստիկանության Մաշոտցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը