Լավ լուր. Սահմանապահ գյուղերում յուրաքանչյուր ծնված երեխայի համար կտրամադրվի 1000 ԱՄՆ դոլար և ամսական 100 հազար դրամ մինչև երեք տարին լրանալը


Լավ լուր. Սահմանապահ գյուղերում յուրաքանչյուր ծնված երեխայի համար կտրամադրվի 1000 ԱՄՆ դոլար և ամսական 100 հազար դրամ մինչև երեք տարին լրանալը

  • 09-12-2019 08:16:48   | Հայաստան  |  Հասարակություն

Այսօր տևական բանակցություններից հետո տեղի և սփյուռքյան խոշոր ձեռնարկատերերի հետ ձեռք բերեցինք պայմանավորվածություն Ադրբեջանի հետ անմիջական սահմանակից հայկական բոլոր բնակավայրերում ծնելիությունը խթանելուն ուղղված խոշոր ծրագիր սկսելու մտադրության մասին:
 
Եվ այսպես...
 
Ծրագիրը նախատեսում է վերջին երեք տարվա սահմանապահ (Ադրբեջանի հետ անմիջական սահման ունեցող) գյուղի գրանցում ունեցող և բնակվող ծնողներից ծնված յուրաքանչյուր նոր ծնված երեխային միանվագ 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և մինչև երեխայի երեք տարին լրանալը ամիսը 100 հազար դրամի տրամադրում:
 
Ծրագիրը ներառելու է Տավուշի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի Ադրբեջանի հետ անմիջական սահման ունեցող բնակավայրերը:
 
Վաղվանից սկսում ենք ուսումնասիրել վիճակագրությունը, առկա դրությունը և միտումները:
 
Ծրագրի մեկնարկը կտրվի 2020թ. գարնանը:
 
Հավատում ենք, որ այսպիսի մեծ ծրագրի ներդրմամբ հնարավոր կլինի էապես փոխել սահմանապահ բնակավայրերի ժողովրդագրական պատկերը:
 
Սահմանապահ խոշորացված համայնքների համար նախատեսված մեկ այլ խոշորամասշտաբ ծրագրի մասին՝ հաջորդիվ:
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն