Ռազմիկ Աբրահամյանի դեմ բողոքում են մոտ 500 ծննդկաններ. ստիպված էք լինելու պատասխան տալ


Ռազմիկ Աբրահամյանի դեմ բողոքում են մոտ 500 ծննդկաններ. ստիպված էք լինելու պատասխան տալ

  • 09-12-2019 19:07:03   | Հայաստան  |  Հասարակություն

ՊԱՐՈՆ ԴԵՌԵՎՍ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ ՄԻ ԳՈՒՑԵ ԴՈ՞ՒՔ ԵՔ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎԱՃԱՌՔՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՄԱՖԻԱՆ ԵՎ ՍՆՎՈՒՄ ԴՐԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ:
 
Դեռևս 2019 թվականի հունվարի 10-ին կառավարության նիստի ժամանակ Արարատ Միրզոյանը անդրադառնալով երեխաների որդեգրման և օրնգանների վաճառքի ռիսկերին և հնարավոր եղանակներին, նշեց, որ գործ ունենք մաֆիայի հետ:
 
Դրան հակադարձեցին դեռևս Գլխավոր Դատախազ Արթուր Դավթյանը և ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը և հայտարարեցին, որ նման բան լինել չի կարող, իրենք վերահսկում են իրավիճակը և նույնիսկ չեն հիշում, որ երբևիցե նման դեպք տեղի ունեցած լինի Հայաստանում:
 
Արձանագրենք, որ հարցը ՀՀ կառավարության նիստին բարձրացվել է դեռևս 2019 թվականի հունվարի 10-ին:
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունից հետո սույն թվականի նոյեմբերի 14-ին ԱԱԾ-ի կողմից հայտարարություն տարածվեց, որ բացահայտել է օտարերկրացիների կողմից հայաստանյան օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքեր:
 
Հարգելի դեռևս գլխավոր դատախազ, կարող ե՞ք պատասխանել այն հարցերին թե ինչպես է լինում, որ՝
 
- Դուք մշտապես ձեր հսկողության ներքո պահելով վերանշյալ խնդիրները այնուամենայնիվ չեք նկատել ապօրինի որդեգրման դեպքերը:
 
- Իբր թե տեղյակ չեք եղել, որ բազմաթիվ երեխաներ կեղծ փաստաթղթերով հանձնվել են մանկատուն և վաճառվել:
 
- Ձեր քթի տակ հանցավոր մեխանիզմ է գործել և շարունակում է գործել, սակայն դուք տեղյակ չեք և միջոցներ չէք ձեռնարկում:
 
- Չեք պարզել թե ոնց է լինում, որ ենթադրաբար երեխան ծնվում է մահացած, բայց հանկարծ հայտնվում է որդեգրված երեխաների շարքում:
 
- Մորը ստիպում են հրաժարվի իր երեխայից, այն մեկնաբանությամբ, որ երեխան թերհաս է ծնվել, կամ հիանդ, սակայն պարզվում է որ երեխան և առողջ է և որդեգրված:
 
- Ծնողին ահաբեկելով, օգտվելով նրա ծանր վիճակից երեխային խլում են ծնողից և կեղծ որդեգրման փաստաթղթերով հանձնում են որդեգրման:
 
- Զույգ ծնված երեխաներից մեկը մանկաբարձուհու թերթև ձեռքով գողացվում է, և այդպես էլ մնում անպատիժ ու անպատասխան:
 
- Շարքային քաղաքացիները քաջատեղյակ են թե ինչ է կատարվում ծննդատներում և հատկապես Ռազմիկ Աբրահամյանի ղեկավարած ծննդատանը, սակայն պատկան մարմինները տեղյակ չեն լինում:
 
- Համացանցով քաղաքացին նշում է, որ տեղեկություն ունի, որ հենց իրենց գյուղում երեք հոգու գիտի, որ երեխա են վաճառել, բայց նման հրապարակային հայտարարությունները չեն ստուգվում, դրանց վերաբերյալ քրեական գործ չի հարուցվում:
 
- Հանցավոր սխեմաները չեն բացահայտվում և ավելին հարուցված քրեական գործերը կարճվում են վերեևների ինչու չէ գուցե հենց Ձեր ցուցումով:
 
Ձեր այս անտեղյակությունից, կառավարության նիստին Արարատ Միրզոյանի ասածները շնչակտուր հերքելուց, Վանեցյանի հրաժարականից հետո ԱԱԾ բացահայտումից, և ձեր անգործությունից, ցանկացած անաչառ դիտորդի մոտ հիմնավոր կասկած է առաջանում, որ միգուցե հենց դո՞ւք էք հովանավորում և սնվում Արարատ Միրզոյանի կողմից մաֆիա անվանված հանցավոր խմբավորման գործունեությունից:
 
Ի դեպ այս հավաստի կասկածի առկայության մասին է խոսում նաև որդեկորույս մայրերի այն հայտարարությունը, որ հաճախ եք անձնական հանդիպումներ ունենում առերևույթ երեխաների վաճառքի մեջ մեղադրվող Ռազմիկ Աբրահամյանի հետ:
 
Ի դեպ ԱԱԾ հայտարարության մեջ, ի թիվս այլոց նշվեց, որ երեխաների ապօրինի որդեգրման մեջ ներգրավված է նաև Հանրապետական ծննդատունը, որի ղեկավարն է Ռազմիկ Աբրահամյանը:
 
Սույն պարոնի դեմ բողոքում են մոտ 500 ծննդկաններ, որոնք կարծում են, որ իրենց երեխաները ոչ թե մահացած են ծնվել, այլ կենդանի են բայց վաճառվել են օտարերկրացիների և ոչ միայն կամ վաճառվել են նրանց օրգանները:
Ռազմիկ Աբրահամյանը մինչ օրս պաշտոնավարում է, նրա դեմ մեղադրանք ներկայացված չէ:
 
Կարծում եմ, որ հեռու չէ այն ժամանակը, որ ստիպված էք լինելու պատասխան տալ բոլոր կորած երեխաների համար:
Եվ այդ նույն գործի շրջանակներում էլ հավանաբար պատասխան կտաք, թե որտեղից ընդամենը երկու տարում աստղաբաշխական կարողության տեր դարձաք և արդյոք այդ կարողությունը ստեղծված չէ երեխաների վաճառքից:
 
Վստահ եմ հատուցման օրը մոտ է, անձամբ ես, որպես իրավաբան, ձեր արարքում այս պահին տեսնում եմ հանցավոր անգործություն և սա միայն սկիզբն է:
 
Հ.Գ՝ որդեկորույս մայրերի կողից.
«Աստված պահի քո բալին ոնց էր համը իմ ձագի»
 
փաստաբան 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն