Վայոց ձորի բնությունից ոգեշնչված Ագարակաձոր գյուղի վարպետը


Վայոց ձորի բնությունից ոգեշնչված Ագարակաձոր գյուղի վարպետը

  • 10-12-2019 14:46:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Յուրաքանչյուր համայնքի կայուն զարգացման գրավականն առաջնահերթ գյուղում բնակվող մարդիկ են, որոնք պահպանում են իրենց համայնքի բնությունն ու արժեքները և զարգացման շարժիչ ուժն են ոչ միայն իրենց համայնքի, այլև երկրի համար։ 
 
Հրաչ Մանուկյանը տաղանդաշատ վարպետ է Ագարակաձորից, զբաղվում է կավագործությամբ, փայտագործությամբ և երկաթագործությամբ, ունի իր փոքր աշխատարանը տեղակայված գյուղի բարձրադիր վայրում:
 
Հրաչի անսպառ ներշնչանքի աղբյուրը հայրենի գյուղի տեսարաններն են, տարածքի կենդանական ու բուսական աշխարհը, որը մշտապես Հրաչի հոգածության ներքո է:
 
Ծրագրի շրջանակներում աշխատելով մենթորների հետ Հրաչը կարողացել է ստեղծել Վայոց ձորի մշակույթին տիպիկ, մարզի գեղեցկությունն  ու բնությունը խորհրդանշող նոր ապրանքատեսակներ, որոնք ակտիվորեն վաճառվում են մարզի ցուցասրահներում, ինչպես նաև անհատական պատվերներ է ընդունում ՀՀ տարբեր մարզերից, վարպետաց դասեր ուսուցանում գյուղ այցելող զբոսաշրջիկներին:
 
Հրաչի երազանքը գյուղում արվեստանոց ստեղծելն է, ուր կրթություն կստանան և կստեղծագործեն մարզի բոլոր տարիքի երեխաները:
 
Ծրագիրն իրականացվում է «ԵՄ  զբոսաշրջության համար. համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում»  նախագծի  շրջանակում՝ Վորլդ Վիժն Հայաստանի հետ  համատեղ, ԵՄ ֆինանսավորմամբ։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play