Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ երևանյան գրասենյակի տնօրենին

10-12-2019 18:59:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Պաուլո Սպանտիգատիին:
 
Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը հանդիպումը լավ առիթ է համարել քննարկելու առկա ծրագրերի ընթացքն ու համատեղ անելքները: Փոխվարչապետն ընդգծել է, որ ԱԶԲ-ի
հետ Հայաստանի համագործակցությունը համապարփակ է և բազմաոլորտ: Մհեր Գրիգորյանը մասնավորապես կարևորել է կապիտալ շուկայի և պետություն-մասնավոր գործընկերության զարգացմանը միտված համատեղ ծրագրերը:
 
ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաուլո Սպանտիգատին, շնորհակալություն հայտնելով փոխվարչապետին ձևավորված կառուցողական համագործակցության համար, ներկայացրել է ԱԶԲ-ի կողմից սույն թվականի նոյեմբեր ամսին հաստատված Հայաստանի հետ գործընկերության նոր 5-ամյա ռազմավարությունը: Պաուլո Սպանտիգատին անդրադարձել է ռազմավարության հիմնական շեշտադրումներին և Հայաստանում ԱԶԲ հետագա ծրագրերի հնարավոր ուղղություններին:
 
Զրուցակիցները երկուստեք կարևորել են ենթակառուցվածքների, մարդկային կապիտալի զարգացման և բիզնես ոլորտում ծրագրերի իրականացումը:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 547 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար