Տաշիր համայնքում բացվել է քաղաքացիների սպասարկման գրասենյակ
11-12-2019 15:52:18 | Լոռու մարզ | Մամլո հաղորդագրություն
Լոռու մարզի Տաշիր խոշորացված համայնքում այսօր բացվել է Քաղաքացիների սպասարկ-ման հերթական գրասենյակը: «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում 2015 թ. ի վեր հանրապետության տարբեր մարզերում արդեն հիմնվել է քաղաքացիների սպասարկման 31 գրասենյակ:
ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանն իր ողջույնի խոսքում շնորհավորել է համայնքի բնակիչներին գրասենյակի բացման կապակցությամբ և նշել, որ գրասենյակը հնարավորություն է ստեղծում որակյալ համայնքային ծառայությունների մատուցման համար, իսկ բնակիչներն արդեն դրանք կարող են ստանալ իրենց բնակավայրերում՝ առցանց համակարգով:
Գրասենյակները «մեկ պատուհան» սկզբունքի համաձայն քաղաքացիներին մատուցում են բարձրորակ ծառայություններ, բարձրացնում են համայնքապետարաններում իրականացվող վարչական գործընթացների արդյունավետությունն ու թափանցիկությունը: Համայնքապետարանում և քաղաքացիների սպասարկման գրասենյակում աշխատանքներն իրականացվում են Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի կիրառմամբ, որը թույլ է տալիս բնակիչներին մատուցել վարչական ծառայություններ անմիջապես բնակավայրում և առցանց, հետևել դիմում¬ների և գրությունների ընթացքին:
«Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ,Գերմանիայի տնտեսական համագոր¬ծակ¬ցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ ու Հայաստա¬նում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության համաֆի¬նանսավորմամբ: