«Ճամպրուկ 2019» լրագրողական մրցույթում «Նոյյան Տապան»-ի հեռուստառեպորտաժը ճանաչվեց լավագույնը


«Ճամպրուկ 2019» լրագրողական մրցույթում «Նոյյան Տապան»-ի հեռուստառեպորտաժը ճանաչվեց լավագույնը

  • 13-12-2019 13:07:35   | Հայաստան  |  Հասարակություն

 
«Ճամպրուկ 2019» միգրացիայի ոլորտում անցկացվող ամենամյա լրագրողական մրցույթն այս տարի նշում է իր 10-ամյա  հոբելյանը: Այս ողջ տարիների ընթացքում կազմակերպությունը մրցույթի միջոցով նպատակ է ունեցել մոտիվացնել և խրախուսել լրագրողներին հարցեր բարձրացնել միգրացիայի ոլորտում, լուսաբանել և իրազեկել հնարավորությունների և խոչընդոտների մասին: 
 
2019թ-ի դեկտեմբերի 12-ին Հայաստանում Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի գրասենյակը, Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ, բարձր գնահատեցին մրցույթի մասնակիցների կողմից  պատրաստված նյութերի լրագրողական կատարելությունը, համապատասխանությունը, մատուցման ձևաչափը և արդյունավետությունը։ Հաղթողներին հանձնվեցին մրցանակներ։
 
Միգրացիայի և լրագրության ոլորտում հայտնի և ճանաչված փորձագետները 81 հայտից ընտրեցին 10 լավագույններին: Այս տարի 250.000 ՀՀ դրամին համարժեք մրցանակներ են շնորվել 7 անվանակրգերում: 
 
«Լավագույն վերաինտեգրման պատմություն» անվանակարգում հաղթող չի ճանաչվել, և հատուկ մրցանակ է շնորհվել միգրացիայի ոլորտի ամենա հուզիչ և օրիգինալ պատմության համար:   
 
Լավագույն հեռուստառեպորտաժ միգրացիոն խնդիրների վերաբերյալ 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան» Տապան հեռուստատեսություն, «Սա հայրենիք է, քաղցր է», https://bit.ly/2LI67ry
 
Լավագույն ռադիոռեպորտաժ միգրացիոն խնդիրների վերաբերյալ
 
Սաթիկ Իսահակյան, Հանրային ռադիո, « Անիպեմզայի սահման պահող տաճարն ու փշալարերց չվախեցող երեխաները», https://bit.ly/2OJpjac
 
Լավագույն տպագիր հոդված միգրացիոն խնդիրների վերաբերյալ
 
Անի Գասպարյան, www.ankakh.com
 
«Ես եկել եմ, դուռդ բացիր, Հայաստան», https://bit.ly/36lQbmA 
 
Լավագույն մուլտիմեդիա ռեպորտաժ միգրացիոն խնդիրների վերաբերյալ
 
Սոնա Մարտիրոսյան, www.medialab.am 
 
«30 տարի՝ 30 ք.մ. սենյակում», https://bit.ly/2LKwFs3
 
Լավագույն լուսանկարչական ռեպորտաժ միգրացիոն խնդիրների վերաբերյալ
 
Վաղինակ Ղազարյան, 4plus.org, «Տաթևիկ», https://bit.ly/2LI6Ed2
 
Լավագույն հաջողված պատմություն ինտեգրման վերաբերյալ  
 
Լուսինե Ղարիբյան, mediamax.am
 
«Անծանոթ աշխարհից Արծնի եկած ընկեր Տիգրանը»,  https://bit.ly/345CjeB
 
Հատուկ մրցանակ 
 
Վահե Ներսիսյան, comics.am
 
«Դեպորտ», https://bit.ly/34a9VYX
 
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը Հայաստանում և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը հանձնեցին մրցանակներ հետևյալ անվանակարգերում՝ 
 
«Տեղահանված սիրիահայերի մարտահրավերները  և Հայաստանում իրենց ինտեգրման հաջողցված պատմությունները»  
 
Անուշ Խաչատրյան, Հանրային հեռուստաընկերություն, Առավոտ Լուսո ծրագիր 
 
«Հասցեն՝ Հայաստան. Ներսես Արսլանյան», https://bit.ly/2sfocX7
 
«Փախստականների ինտերգրման հեռանկարները Հայաստանում»  
 
Ուրբանիստա կայքի թիմ, urbnews.com
 
«Մոլդովական ձայներ», https://bit.ly/2LIjM1w 
 
«Հայրենադարձություն թեմայով լավագույն նյութ» 
 
Փիրուզա Խալափյան, 4plus.org
 
«Նատաշա», https://bit.ly/2YGuo6G
 
Եվրոպական միության անդամ երկրները որոշել են աստիճանաբար կապակցել իրենց նոուհաուն, ռեսուրսներն ու ուղիները: 50 տարվա ընդարձակման ժամանակահատվածում նրանք միասին ստեղծել են կայունության, ժողովրդավարության ու կայուն զարգացման տարածք` պահպանելով մշակութային զանազանությունը, հանդուրժողականությունը և յուրաքանչյուրի անկախությունը: Եվրամիությունը հանձնառու է կիսել իր ձեռքբերումներն ու արժեքները իր սահմաններից այն կողմ գտնվող երկրների ու ժողովուրդների հետ:
 
Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը հիմնադրվել է 1993թ. Ավստրիայի և Շվեյցարիայի նախաձեռնությամբ: Կազմակերպության ստեղծման նպատակը ոչ պաշտոնական կարգով խորհրդատվության տրամադրման համար օժանդակ մեխանիզմի ձևավորումն էր, ինչպես նաև բազմակողմ համագործակցության նոր միջավայրում միգրացիայի և ապաստանի ոլորտներում համապատասխան փորձառության և մատուցվող ծառայությունների արդյունավետության ապահովումը: 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն