Սերժ Սարգսյանը վերադարձել է թավշե դիմակով. Սասնա ծռեր


Սերժ Սարգսյանը վերադարձել է թավշե դիմակով. Սասնա ծռեր

  • 13-12-2019 15:25:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Սերժ Սարգսյանի օրոք շինծու գործով մեղադրված և կալանավորված, ապա՝ այսպես կոչված թավշյա հեղափոխությունից հետո խափանման միջոցի փոփոխմամբ ազատության մեջ հայտնված Արթուր Մովսիսյանին հենց հիմա նորից բանտ են տանում:
 
 Նրա բողոքը Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել, ինչի հետևանքով նրա նկատմամբ կայացված դատավճիռը մտել է ուժի մեջ:
 
Ըստ թավշե դիմակով վերադարձած Սերժ Սարգսյանի դատավճռի՝ Արթուր Մովսիսյանը պետք է բանտում անցկացնի ևս 3 ամիս 14 օր:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն