Կարո Փայլան․ «Հայ ժողովրդի վերքերը կարող է ապաքինել միայն մի խորհրդարան և դա Թուրքիայի խորհրդարանն է»

13-12-2019 17:20:36   | Թուրքիա  |  Քաղաքական
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ում կատարած գրառմամբ անդրադարձել է ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։
 


«Միացյալ Նահանգների Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։
 
Դե քանի որ այս
տարածաշրջանում գործված մեծ հանցանքը հենց այս տարածաշրջանում չի քննարկվում և այստեղ չի վերահստատվում արդարությունը, դրա համար էլ այն դառնում է այլ երկրների խորհրդարանների քննարկման առարկա։
 
Հայ ժողովրդի վերքերը կարող է ապաքինել միայն մեկ խորհրդարան և դա Թուրքիայի խորհրդարանն է, որի անդամն եմ ես», - գրել է Փայլանը։
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 878 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար