Բակո Սահակյանն այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ
13-12-2019 18:09:07 | Արցախ (ԼՂՀ) | Մամլո հաղորդագրություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 13-ին այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ եւ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված գյուղում իրականացվող աշխատանքներին: Երկրի ղեկավարը համապատասխան ցուցումներ եւ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Նույն օրը Բակո Սահակյանն այցելել է Մեծ շեն գյուղ, որտեղ ծանոթացել է համայնքում կատարվող ճանապարհաշինարա-րական աշխատանքների ընթացքին:
Մարտակերտի շրջան այցի ընթացքում Նախագահն այցելել է նաեւ Թալիշ, Մեծ շեն եւ Մատաղիս գյուղերի դպրոցներ, հանդիպել ուսուցչական կազմերի ու աշակերտների հետ: Հանդիպումների ժամանակ քննարկվել են դպրոցներում առկա խնդիրներին եւ միջնակարգ կրթությանը վերաբերող հարցեր:
Այնուհետեւ Նախագահն այցելել է հանրապետության հյուսիս-արեւելյան շրջանում տեղակայված Պաշտպանության բանակի զորամասերից մեկի նոր զորանոց եւ ծանոթացել այնտեղ զինծառայողների համար ստեղծված սոցիալ-կենցաղային պայմաններին: