«Հայփոստ» ընկերության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել զգալի չափերով յուրացման համար


«Հայփոստ» ընկերության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել զգալի չափերով յուրացման համար

  • 16-12-2019 10:11:51   | Լոռու մարզ  |  Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է «Հայփոստ» ՓԲ ընկերության ավագ օպերատորի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ կատարելու և փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել:
 
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 1954թ. ծնված կինը 2015 թվականից մինչև 2019 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում «Հայփոստ» ՓԲ ընկերության փոստային բաժանմունքում աշխատելով որպես ավագ օպերատոր, օգտագործելով պաշտոնական դիրքը, կենսաթոշակների վճարման ցուցակում ստորագրել է բնակության վայրից բացակայող՝ Ալավերդի քաղաքի բնակչի անվան դիմաց, յուրացման եղանակով հափշտակել իրեն վստահված բնակչի անվամբ փոխանցված զգալի չափերով՝ 91.146 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարը և օգտագործել իր անձնական կարիքների համար:
 
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության աշխատակցին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Վերջինիս կողմից պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է: Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
 
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play