Խաղաղ ծառայություն հայրենիքի պաշտպաններին

16-12-2019 14:28:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Դեկտեմբերի 16-ին մեկնարկել է 2019 թվականի ձմեռային զորակոչը: Այսօր պարտադիր ժամկետային զինվորական ծառայության կմեկնեն առաջին նորակոչիկները:
 
Զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ պաշտպանության նախարարության, ԶՈւ ԳՇ ղեկավարության և
իրավապահ մարմինների կողմից:
 
Զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համակարգված աշխատանքի և հետևողականության, զորակոչի գործընթացի օրինականության և թափանցիկության ապահովման, կոռուպցիոն երևույթների բացառման նպատակով ներդրված զինծառայության վայրի ընտրության վիճակահանության շնորհիվ զորակոչային գործընթացի իրականացումը դրված է բարձր հիմքերի վրա:  
 
ՀՀ զինված ուժերում ծառայելը և սեփական ժողովրդի անվտանգությունն ու հայրենիքի պաշտպանությունն ապահովելը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական պարտքն է: Կոչ ենք անում ազգաբնակչությանը սատարել համապետական նշանակության այս միջոցառման իրականացմանը: 
 
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2019թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Տեղեկությունների համար զանգահարել 010-52-34-82 հեռախոսահամարով:
Խաղաղ ծառայություն հայրենիքի պաշտպաններին:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 337 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար