Եվրոպայի առաջնությունում պատանի ծանրորդները նվաճել են ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ


Եվրոպայի առաջնությունում պատանի ծանրորդները նվաճել են ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ

  • 16-12-2019 17:40:55   | Իսրայել  |  Սպորտ

Իսրայելում տեղի ունեցած ծանրամարտի Եվրոպայի Մ-15 և Մ-17 առաջնություններում Հայաստանի ներկայացուցիչները 13 մեդալ են նվաճել երկամարտում: 
 
Մինչև 17 տարեկանների առաջնությունում Եվրոպայի չեմպիոն են դարձել Լիանա Գյուրջյանը (+81 կգ) և Գառնիկ Չոլակյանը (49 կգ): Արծաթե մեդալի են արժանացել Մելինա Խաչատրյանը (71 կգ), Մարգարիտա Առաքելյանը (81 կգ), Գևորգ Ղահրամանյանը (89 կգ) և Գարիկ Կարապետյանը (96 կգ), իսկ Արա Պողոսյանն (61 կգ) ու Պետրոս Պետրոսյանը (102 կգ) դարձել են բրոնզե մեդալակիր:
 
Մինչև 15 տարեկանների պայքարում Եվրոպայի փոխչեմպիոնի կոչմանն արժանացել են Ալեքսանդրա Գրիգորյանը (49 կգ), Ջուլիետա Ավանեսյանը (+81 կգ), Գարիկ Ոսկանյանը (49 կգ), Ռաֆիկ Մինասյանը (55 կգ) և Ալբերտ Թումասյանը (+102 կգ):
Հայաստանի թիմը մրցավայր էր մեկնել 23 ծանրորդով:
 
Նոյյան տապան  -   Սպորտ