Իրավապաշտպանների դիմաց փակվել են ԱԺ դռները. հետհաշվարկը սկսված է, պատասխանատուն էլ Արարատ Միրզոյանն է


Իրավապաշտպանների դիմաց փակվել են ԱԺ դռները. հետհաշվարկը սկսված է, պատասխանատուն էլ Արարատ Միրզոյանն է

  • 16-12-2019 18:46:10   | Հայաստան  |  Իրավունք

ՑԵՂԱՍՊԱՆՆԵՐԸ ԺԱՄԱՑՈՒՅՑԸ ՄԻԱՑՐԵՑԻՆ, ՀԵՏ ՀԱՇՎԱՐԿԸ ՍԿՍՎԱԾ Է, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԷԼ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ
 
Այսօր politik.am կայքը <<Գլխավոր դատախազը մնացել է Ջիվանի հույսին․ ՀՀՇ Գևորիկն ու ՀՀԿ տատիկը սպասում են իրենց հերթին>> վերարտառությամբ նյութ է հրապարակել, որով կոշտ քննադատել է ՀՀ Գլխավոր Դատախազ Արթուր Դավթյանին, առերևույթ նրան մեղադրել է Սերժի կամակատարը լինելու, քրեական գործերը ապօրինի կարճելու և այլ հանցանքների մեջ, իսկ իշխանություններին էլ մեղադրել է Սերժի կատարածուին մինչև օրս Գլխավոր Դատակազի աթոռին պահելու համար:
http://politik.am/glkhavor-datakhazy-mnacel-e-jivani-huysin…
Այն, որ politik.am կայքը հակաիշխանական է, հանրահայտ փաստ է, հենց այդ պատճառով էլ կարելի է արձանագրել, որ ցեղասպանները համարելով որ << իրենց գործակալը >> բացահայտված է, որոշել է ազատվել վերջինիցս:
Բայց իրենց գործակալից ազատվելուց էլ նրանք միացրեցին ժամացույցը և սկսվեց հետհաշվարկ:
Նյութով Արթուր Դավթյանի պաշտոնավարման ամբողջ պատասխանատվությունը դրվեց իշխանության վրա:
Որից էլ բխում է՝
- որ, այսօրվանից սկսած Սերժ Սարգսյանի կատարածու, հանրահայտ հակահեղափոխական, առերևույթ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող, Արթուր Դավթյանի պաշտոնավարման ամեն մի ավել օրվա պատասխանատուն ՀՀ ԱԺ-ն է, ԱԺ Նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ:
- որ, այսօրվանից սկսած Սերժ Սարգսյանի կատարածու, հանրահայտ հակահեղափոխական, առերևույթ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող, Արթուր Դավթյանի կողմից կայացված ամեն մի ապօրինի որոշման, ամեն մի խողված ճակատագրի, ամեն մի անպատիժ մնացած հանցագործի պատասխանատուն ՀՀ ԱԺ-ն է, ԱԺ Նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ:
- որ, , այսօրվանից սկսած Սերժ Սարգսյանի կատարածու, հանրահայտ հակահեղափոխական, առերևույթ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող, Արթուր Դավթյանի ապօրինի գործողությունների շնորհիվ, հեղափոխության և Վարչապետի վարկանիշի նվազման պատասխանատուն ՀՀ ԱԺ-ն է, ԱԺ Նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ:
 
Հ.Գ
Պ-ն Արարատ Միրզոյան, այս պահին ԱԺ են այցելել իրավապաշտպաններ Մարինե Պողոսյանը, Նինա Կարապետյանցը և մի քանի տասնյակ հեղափոխության ակտիվիստներ, որպեսզի հանդիպեն իրենց ընտրած պատգամավորների հետ և պատասխան ստանան, թե ի՞նչու է հեղափոխական ԱԺ-ն անգործություն ցուցաբերում ՝ հովանավորում Սերժ Սարգսյանի կատարածու, հանրահայտ հակահեղափոխական, առերևույթ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող, Արթուր Դավթյանին և նրա ազգադավ գործունեությանը:
Բայց նրանց դիմաց փակվել են ԱԺ դռները, պատգամավորներն էլ շփվում են իրենց ընտրողների հետ փորձագետների մակարդակով:
Ակամայից հիշեցի հեղափոխության օրերը, երբ Սերժ Սարգսյանի կատարածու, հանրահայտ հակահեղափոխական, առերևույթ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող, Արթուր Դավթյանի ցուցումով Ձեզ ձերբակալել էին, և իրավապաշտպաններ Մարինե Պողոսյանը, Նինա Կարապետյանցը ,հեղափոխության ակտիվիստները չնահանջեցին և պահանջեցին Ձեր ազատությունը և Սերժի հրաժարականը:
Այսօր հեղափոխությունը հաղթանակել է, Դուք ԱԺ նախագահ եք, մյուսները պատգամավոր, նաև այն մարդկանց շնորհիվ. ում հետ որոշել եք շփվել ԱԺ փորձագետների մակարդակով:
 
Ձեզ մի բան խնդրեմ, այսօր երբ կրկին կհանդիպեք, կամ հեռախոսազրույց կունենաք, հեղափոխության օրերին, Ձեզ ձերբակալած Սերժ Սարգսյանի կատարածու, հանրահայտ հակահեղափոխական, առերևույթ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող, Արթուր Դավթյանի հետ, նրան մի հարց տվեք, որտեղ էիք հիմա Դուք, և ԱԺ Իմ Քայլը դաշինքի պատգամավորները, որ բանտում և քանի տարով էիք դատապարտված, եթե իրավապաշտպաններ Մարինե Պողոսյանը, Նինա Կարապետյանցը և հեղափոխության ակտիվիստները հանկարծ որոշեին փողոցներ փակելու փոխարեն Սերժի հետ շփվել ԱԺ փորձագետների մակարդակով:
Հուսամ Սերժ Սարգսյանի կատարածու, հանրահայտ հակահեղափոխական, առերևույթ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող, Արթուր Դավթյանի պատասխանը կլինի անկեղծ և Դուք կնկալեք ողջ իրողությունը և կհասկանաք Ձեզ ինչից են փրկել, այսօր ԱԺ դարպասների մոտ հավաքված ՀՀ ՀՊԱՐՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ:
 
Իրավապաշտպան
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play