ԵՊԼՀ-ն և Ոստիկանության կրթահամալիրը 4 տարով հավատարմագրվել են


ԵՊԼՀ-ն և Ոստիկանության կրթահամալիրը 4 տարով հավատարմագրվել են

  • 19-12-2019 16:10:41   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
 
Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը (ԵՊԼՀ) և Ոստիկանության կրթահամալիրը ստացել են ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով։
 
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում (ՈԱԱԿ) տեղի ունեցավ Հավատարմագրման հանձնաժողովի նիստ։ Օրակարգում երկու ուսումնական հաստատությունների հավատարմագրման հարցն էր։
 
ԵՊԼՀ-ում արտաքին գնահատում իրականացրած փորձագիտական խմբի ղեկավար Մարգարիտա Պողոսյանը հանձնաժողովին ներկայացրեց բուհի ուժեղ և թույլ կողմերը,  նախորդ հավատարմագրման ժամանակ հաստատված բարելավման պլանի իրագործման արդյունքները։    Պողոսյանը նշեց, որ բուհը հիմնականում իրագործել է առաջին հավատարմագրման ժամանակ կազմված թերությունների վերացման ծրագիրը, բուհում նախկինում արձանագրված խնդիրները մեծամասմանբ  լուծվել են։ Այնուամենայնիվ, ըստ փորձագետի, բուհը դեռևս անելիքներ ունի, հատկապես հետազոտության և ռեսուրսների տիրույթում։
 
Ոստիկանության կրթահամալիրում արտաքին գնահատում իրականացրած փորձագիտական խմբի ղեկավար Գագիկ Քթրյանն էլ  ներկայացրեց այս ուսումնական հաստատության ուժեղ և թույլ կողմերը, կրթահամալիրի  կազմած թերությունների վերացման ծրագրի իրատեսականությունը։ Բուհի ներկայացուցիչները շեշտեցին, որ կարևորում են փորձագետների մատուցած յուրաքանչյուր խորհրդատվությունը  և պատրաստակամ են քայլեր ձեռնարկելու դրանց իրագործման և ուսումնական հաստատության հետագա բարելավման ուղղությամբ։
 
Դռնփակ քննարկման և քվեարկության արդյունքում Հավատարմագրման հանձնաժողովը երկու ուսումնական հաստատություններին էլ շնորհեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով։
 
Նշենք, որ սա ԵՊԼՀ-ի 2-րդ հավատարմագրումն էր․ բուհն  առաջին անգամ 4 տարով ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացել էր 2015-ին։
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play