Պուտինը պարգևատրել է Տիգրան Սարգսյանին


Պուտինը պարգևատրել է Տիգրան Սարգսյանին

  • 20-12-2019 18:07:39   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

վրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի այսօրվա նիստում որոշվեց կառույցի վերին օղակի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նոր նախագահի անունը։
 
Փետրվարի 1-ից պաշտոնին հրաժեշտ է տալու Տիգրան Սարգսյանը, որի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է հենց այդ ժամանակ։
 
Այդ կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սարգսյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով։
 
Նախորդ անգամ այդ պարգևը Պուտինը հանձնել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ, նախագահ Իլհամ Ալիևի կին Մեհրիբան Ալիևային։
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play